«Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ

«Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ն անկախ աուդիտորական և հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություն է, որը հիմնադրվել է Հայաստանում 2009 թվականին և նույն թվականին ընկերությունը ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ստացել է թիվ ԱԾ 064 աուդիտորական ծառայություններ մատուցելու լիցենզիան:
2020 թվականի դեկտեմբերի 21-ից Ընկերությունը գրանցված է Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատում՝ հիմնական գրառման գանցման համար (ՀԳԳՀ) 1 20 0284:
Ինչպես նաև 2015 թվականից Ընկերությունը ստացել է որակավորում հանրային հատվածում ներքին աուդիտ իրականացնելու համար: Ընկերությունը աուդիտորական, հարկային և խորհրդատվական ծառայություններ է մատուցում ՀՀ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների:
Ընկերությունն ունի ներքին հսկողության արդյունավետ համակարգ, որը երաշխավորում է մատուցվող ծառայությունների բարձր որակի ապահովում:
Ընկերությունը մատուցում է արտաքին աուդիտի, հանրային հատվածի ներքին աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկային, կառավարչական, խորհրդատվական և այլ մասնագիտացված ծառայություններ:
«Փըրֆեքթ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական գործունեության նպատակն է իրականացնել աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ծրագրերի ներդրման, փոխարկման և ՀՀՀՀՍ և ՖՀՄՍ ստանդարտներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ:
«Փըրֆեքթ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրն և գլխավոր մասնագետը արդեն 27 տարի աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկերի գծով ծառայություններ է մատուցում հանրապետության տարբեր ոլորտների կազմակերպություններին: Լինելով առաջին 9 աուդիտորներից, որոնք սկսեցին ՀՀ կառավարությամբ 1998 թվականին ընդունած հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխման գործընթացը «Սիբլի Ինթըրնըշընըլ» ամերիկյան կազմակերպության հետ համատեղ: 1998 թվականից իրականացվել են հաշվապահական հաշվառման բարեփոխումներ Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտների կազմակերպություններում՝ հաշվապահական հաշվառման նոր միջազգային ստանդարտների ներդրում, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, ներքին գործերի նախարարության, ինչպես նաև քաղաքապետարաններին կից ավելի քան 200 կազմակերպություններում։
Մասնավորոպես`
-
Մշակվել է նոր հաշվային պլան, հաշվապահական հաշվառման քաղաքականություն և ներդրվել է ՀՀՀՀ ստանդարտներ հետևյալ խոշոր կազմակերպություններում`
- Երևանի ոսկերչական գործարան ՊՓԲԸ
- Հայէլեկտրամեքենա ՊՓԲԸ
- Արմենմոտոր ՊՓԲԸ
- Գառնի ՊՓԲԸ
- Կանազ ՊՓԲԸ
- Սարիկո ՊՓԲԸ
- Կնիք ՊՓԲԸ
- Հայտրանսնախագիծ ՊՓԲԸ
- Հայավտոկայարան ՊՓԲԸ
- Վարչատնտեսական ՊՓԲԸ
- Գազարդսերվիս ՍՊԸ
- Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն ՊՓԲԸ
- թիվ 3 շտապ օգնության մանկական հիվանդանոց ՊՓԲԸ
- թիվ 8 բուժ. միավորում ՊՓԲԸ
- Բույսերի կարանտինի ծառայություն ՊՓԲԸ
- ՀՎ Նախագիծ ՊՓԲԸ
- Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ
- Խաղողապտղագինեգործություն գ/կ ՊՓԲԸ
- Սելեկցիոն նվաճումների փորձարկման,պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն ՊՓԲԸ
- Կանաչապատում ՊՓԲԸ և այլն:
- Հայաստանի Ատոմային Էլեկտրոկայան ՓԲԸ-ում իրականացրել է հարկային և հաշվապահական խորհրդատվություն և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ուսուցողական դասընթացներ:
- 54 ջրօգտագործող ընկերությունների համար անց է կացրել դասախոսություններ ՀՀՀՀ Ստանդարտներ, Հարկային օրենսդրություն, Տնտեսական իրավունք, Քաղաքացիաիրավական օրենսգիրք, Աշխատանքային օրենսգիրք, ինչպես նաև անց են կացվել դասախոսություններ հաշվապահների որակավորման ծրագրի շրջանակներում, որոնց արդյունքում Ֆինանսների նախարարությունում հաջողությամբ քննություն են հանձնել և որակավորված հաշվապահի վկայական են ստացել 15 ջրօգտագործող ընկերությունների գլխավոր հաշվապահներ:
- 2016 թվականին ՀՀ քաղաքապետարանների և համայնքապետարանների մոտ 200 մասնագետների ուսուցանվել է ՀՀ Կառավարության կողմից 725-ն հրամանով 2014թվականի հոկտեմբերի 24-ին հաստատված «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը»-ը:
-
2019 թվականին օժանդակել ենք Հանրային հատվածի բոլոր խոշոր և խոշորացված համայնքների հաշվապահներին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան նոր համակարգի ներդրման գործում:
Ինչպես նաև անց է կացվել Հանրային հատվածի դաշտում բարեփոխումների հետ կապված մի շարք թրեյնինգներ Վանաձորում,Գորիսում և Արմավիրում մոտ 100-ից ավել հաշվապահների համար: -
2022 թվականին անց է կացվել Եվրախորհրդի Ստրասբուրգի Աջակցություն «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումներ» ծրագրի հետ կապված Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտի /ՀՀՀՀՄՍ/ թրեյնինգներ Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում բոլոր 54 խոշորացված համայնքների հաշվապահների համար:
Ընկերության կողմից իրականացվել են ներքին աուդիտի ծառայություններ Հանրային հատվածի հետևյալ կազմակերպություններում․
* ՀՀ Դատախազություն
* Դատական դեպարտամենտ
* Սյունիքի Մարզպետարան
* Կոտայքի Մարզպետարան
* Վայոց Ձորի մարզպետարան
* ՀՀ Առողջապահության նախարարություն
* ՀՀ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
* Միասնական սոցիալական ծառայություն
* ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե
* Կադաստրի Կոմիտե
* Քաղաքաշինության կոմիտե
* Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընկերությունը կարևորում է արդյունավետ, բարձրակարգ ծառայության մատուցմամբ և օժանդակությամբ հաճախորդի վստահության ձեռք բերումը, երկարատև փոխհարաբերությունների հաստատումը և փոխշահավետ համագործակցությունը:
Ուղղորդվելով աուդիտորի բարոյական կոդեքսի (վարքագծի) կանոններով մեր աշխատակիցները թե` իրենց պրոֆեսիոնալիզմով, թե` հմտությամբ և պատշաճ աշխատանքով` առանց թույլ տալու որևէ թերացումների ձգտում են լավացնել և կայունացնել կազմակերպության հաշվապահական հաշվառումը և նվազեցնել հարկային ռիսկերը: