«Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ



 
 
 
 
 


«Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ


«Փըրֆեքթ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական գործունեության նպատակն է իրականացնել աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ծրագրերի ներդրման, փոխարկման և ՀՀՀՀՍ և ՖՀՄՍ ստանդարտներին համապատասխան հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներ:

«Փըրֆեքթ Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրն և գլխավոր մասնագետը արդեն տասնիննը տարի աուդիտի, հաշվապահական հաշվառման, հարկերի գծով ծառայություններ է մատուցում հանրապետության տարբեր ոլորտների կազմակերպություններին: Լինելով առաջին 9 աուդիտորներից, որոնք սկսեցին ՀՀ կառավարությամբ 1998թվականին ընդունած հաշվապահական հաշվառման համակարգի  բարեփոխման գործընթացը «Սիբլի Ինթըրնըշընըլ» ամերիկյան կազմակերպության հետ համատեղ: ՀՀ-ում 1998թ-ից  իրականացրել է սկիզբ առած հաշվապահական բարեփոխումները սկսած Հայաստանի Հանրապետության տարբեր շրջանների և ոլորտների կազմակերպություններում` արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, ներքին գործերի նաախարարության, քաղաքապետարանին կից կազմակերպություններում փոխարկումներից (200 ընկերություններում) և նոր  միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտների ներդրման աշխատանքներից։
Մասնավորոպես`

  • Մշակվել է նոր հաշվային պլան, հաշվապահական հաշվառման քաղաքականություն և ներդրվել է ՀՀՀՀ ստանդարտներ հետևյալ խոշոր կազմակերպություններում`
    • Երևանի ոսկերչական գործարան ՊՓԲԸ
    • Հայէլեկտրամեքենա ՊՓԲԸ
    • Արմենմոտոր ՊՓԲԸ
    • Գառնի ՊՓԲԸ
    • Կանազ ՊՓԲԸ
    • Սարիկո ՊՓԲԸ
    • Կնիք ՊՓԲԸ
    • Հայտրանսնախագիծ ՊՓԲԸ
    • Հայավտոկայարան ՊՓԲԸ
    • Վարչատնտեսական ՊՓԲԸ
    • Գազարդսերվիս ՍՊԸ
    • Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն ՊՓԲԸ
    • թիվ 3 շտապ օգնության մանկական հիվանդանոց ՊՓԲԸ
    • թիվ 8 բուժ. միավորում ՊՓԲԸ
    • Բույսերի կարանտինի ծառայություն ՊՓԲԸ
    • ՀՎ Նախագիծ ՊՓԲԸ
    • Հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ԳՀԻ ՓԲԸ
    • Խաղողապտղագինեգործություն գ/կ ՊՓԲԸ
    • Սելեկցիոն նվաճումների փորձարկման,պաշտպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն ՊՓԲԸ
    • Կանաչապատում ՊՓԲԸ և այլն:

  • Հայաստանի Ատոմային Էլեկտրոկայան ՓԲԸ-ում իրականացրել է հարկային և հաշվապահական խորհրդատվություն և ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտների ուսուցողական դասընթացներ:
  • 54 ջրօգտագործող ընկերությունների համար անց է կացրել դասախոսություններ ՀՀՀՀՍտանդարտներ, Հարկային օրենսդրություն, տնտեսական իրավունք, Քաղաքացիաիրավական օրենսգիրք, Աշխատանքային օրենսգիրք, ինչպես նաև անց են կացվել դասախոսություններ հաշվապահների որակավորման ծրագրի շրջանակներում,որի արդյունքում Ֆինանսների նախարարությունում հաջողությամբ քննություն են հանձնել և որակավորված հաշվապահի վկայական են ստացել 15 ջրօգտագործողների ընկերությունների գլխավոր հաշվապահներ:
  • 2016 թվականին ՀՀ քաղաքապետարանների և համայնքապետարանների մոտ 200 մասնագետների ուսուցանվել է ՀՀ Կառավարության կողմից 725-ն հրամանով 2014թվականի հոկտեմբերի 24-ին հաստատված «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտը»-ը :
  • 2019 թվականին օժանդակել ենք Հանրային հատվածի բոլոր խոշոր և խոշորացված համայնքների հաշվապահներին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտին համապատասխան նոր համակարգի ներդրման գործում:
    Ինչպես նաև անց է կացվել Հանրային հատվածի դաշտում բարեփոխումների հետ կապված մի շարք թրեյնինգներ Վանաձորում,Գորիսում և Արմավիրում մոտ 100-ից ավել հաշվապահների համար:
  • 2022 թվականինանց է կացվել Եվրախորհրդի Ստրասբուրգի Աջակցություն «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումներ»-ի ծրագրի հետ կապված Հանրային Հատվածի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտի /ՀՀՀՀՄՍ/թրեյնինգներ Ծաղկաձորի Ռոսիա հյուրանոցի կոնֆերանս դահլիճում բոլոր 54 խոշորացված համայնքների հաշվապահների համար:
    Ընկերության կողմից իրականացվում եններքին աուդիտի ծառայություններ Հանրային հատվածի հետևյալ կազմակերպություններում․
    * ՀՀ Դատախազություն
    * Կոտայքի Մարզպետարան
    * Վայոց Ձորի մարզպետարան
    * ՀՀ Առողջապահության նախարարություն
    * ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
    * Միասնական սոցիալական ծառայություն
    * ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտե
    * Կադաստրի Կոմիտե
    * Քաղաքաշինության կոմիտե
    * Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Ընկերությունը կարևորում է արդյունավետ, բարձրակարգ ծառայության մատուցմամբ և օժանդակությամբ հաճախորդի վստահության  ձեռք բերումը, երկարատև  փոխհարաբերությունների հաստատումը և փոխշահավետ համագործակցությունը:

Ուղղորդվելով աուդիտորի բարոյական կոդեքսի (վարքագծի) կանոններով մեր աշխատակիցները թե` իրենց պրոֆեսիոնալիզմով, թե` հմտությամբ և պատշաճ աշխատանքով` առանց թույլ տալու որևէ թերացումների ձգտում են լավացնել  և կայունացնել կազմակերպության հաշվապահական հաշվառումը և նվազեցնել հարկային ռիսկերը:





© 2024. PerfectAudit.am .